ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ
Գրող, հրապարակախոս:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989):
Ծնվ. 18.07.1938թ., Ալեքսանդրիա:
Ավարտել է Պյատիգորսկի (ՌԴ) օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (1963), Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարիստների դասընթացները (1964):
1975-86-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար,
1986-90-ին՝ «Աղբյուր» ամսագրի խմբագիր,
1991-92-ին՝ ՀՀ մշակույթի նախարար:
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը:
«Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր:
Լույս են տեսել «Վերջին արևագալը» (1989, թրգմ. ֆրանս.՝ 2000, նվիրված է Գրիգոր Զոհրապին), «Հիսուս Նազովրեցիև և իր Երկրորդ աշակերտը: Խոր վիրապ » (2001), «Ծնվել է ու մահացել:
Ամենատխուր մարդը» (2001, անգլ.) գրքերը:
Երևանի դրամատիկական և Գ. Սունդուկյանի անվ. թատրոններում բեմադրվել են ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆի «Ամենատխուր մարդը » (1974), «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Աստվածների կանչը» (1980, ՀՀ Պետ. մրց.՝1981), «Մեծ լռություն» (1984, հրտ.՝ 1985, նվիրված Դ. Վարուժանին), «Անավարտ մենախոսություն » (1988), «Ոտքի, դատարանն է գալիս» (1988), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» (1999) գործերը:
ՀՀ Ոսկե եղեգն գրական պետ. (1999), Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան (2004) մրցանակներ:
Մովսես Խորենացու մեդալ (1998):
Հռոմի հասարակական գիտությունների և արվեստների Տիբերինա ակադեմիաի թղթ. անդամ (1987):
Երևանի պատվավոր քաղաքացի (2005):
Երկ.
Ընտ. երկ., հ. 1-2, Ե., 1987: Ծնվել է ու մահացել, Ե., 1995:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |